հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը դուրս եկավ Ոստիկանության բաժնից

Իշխան Սաղաթելյանը դուրս եկավ Ոստիկանության բաժնից

Ոստիկանությունը շարունակում է կատարել Գերագույն գլխավոր խեղկատակի հրահանգները, չի ապահովում քաղաքացիների խաղաղ քաղաքացիական անհնազանդություն անելու իրավունքը։ Այս մասին այսօր, դուրս գալով Ոստիկանության բաժնից, լրագրողնեևրի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոչ ոք իրենց չի կարող լռեցնել. ՛՛Երեկ տեսաք, որ ադրբեջանական շքերթի ժամանակ հայտարարում են, որ դեռ պետք է գրավենք Սեւանը, Երեւանը եւ Զանգեզուրը, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի խոսնակի միջոցով պատասխանում է՝ խախտում եք պայմանավորվածությունը եւ դրանով տարածաշրջանում ակայունություն եք ստեղծում։ Ինքն առաջնորդվում է ջեբկիրի հոգեբանությամբ։ Ամեն առավոտ արթնանում ու մտածում է՝ ժողովրդին այսօր ինչ խաբի՝ իշխանությունը պահելու համար՛՛։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ ամեն օր լինելու են բողոքի խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որոնց արդյունքում, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Նա հավելեց, որ այսօր վարչապետի կողքին մնացել են միան մի քանի սադրիչներ, և նա այլևս աջակցություն չունի:

  • Կիսվել: