կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրեն հարգող ցանկացած դիվանագետ պետք է այս ամենի դեմ ընդվզի. Ռուստամյանը՝ Այվազյանի հրաժարականի մասին

Իրեն հարգող ցանկացած դիվանագետ պետք է այս ամենի դեմ ընդվզի. Ռուստամյանը՝ Այվազյանի հրաժարականի մասին

Ցանկացած նման առաջարկի մեջ, որ հնչում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից, միշտ պետք է վտանգ տեսնել։ Այս մասին այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի կազմակերպած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ հայկական եւ ադրբեջանական ԶՈւ-երը հետ քաշվեն Սոթք-Խոզնավար հատվածից եւ այդտեղ բերվեն միջազգային դիտորդներ։

Ռուստամյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Նախ ակնհայտ դարձավ, որ դա մշակված չէ, համաձայնեցված չէ, որովհետեւ այն հրաժարականները, որոնք հետեւում են դրան, դրա վառ ապացույցն են։ Այսինքն՝ առանց հաշվարկելու արդյունավետությունը, հետեւանքները, առանց համապատասխան դիվանագիտական աշխատանք տանելու՝ նման բաները միշտ կարող են ավելի վատ տեղ տանել։ Մենք մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանից դա ենք տեսել։ Երբ իրենք ուզում են հոնքը սարքել, միշտ պետք է վտանգ տեսնել, որ կարող է աչքն էլ հանեն՛՛:

ՀՅԴ բյուրոյի անդամը խոսեց նաեւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի https://infoport.am/am/news/politics/ara-ayvazyany-hrazharakani-dimum-e-nerkayacrel-khosnak մասին եւ ասաց. ՛՛Իրեն հարգող ցանկացած դիվանագետ ակնհայտ է, որ պետք է այս ամեն ինչի դեմ ընդվզի, որովհետեւ ամեն անգամ բոլորի թիկունքում, դիվանագետներից թաքուն մի գործ անել, որի ուղղակի պատասխանատուն այդ գերատեսչությունն է՝ ուղղակի արհամարհանք է ոչ միայն ԱԳ նախարարության, այլ նաեւ պետականության հանդեպ. սա Նիկոլ Փաշինյանի գործելաոճն է։ Որեւէ կայացած դիվանագետ այսպիսի բաներին երկար դիմանալ չի կարող։ Շատ նորմալ եմ համարում, աննորմալ եմ համարում, որ մինչեւ հիմա դա չեն արել, որովհետեւ այդ կապիտուլյացիայից հետո առնվազն այդ բոլոր քայլերը պետք էր կատարել՛՛։

 

  • Կիսվել: