հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս

Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը, որը մասնակցում է Դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավին, հայտարարել է, որ դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցները մեծ շանսեր ունեն մեծամասնություն ստանալու նաև Սենատում:

Հարիսը, որը 2024 թվականի ընտրապայքարում պարտվեց Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել 2028 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

  • Կիսվել: