շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Իրատես». Ռուսները դժգոհել են ՀՀ իշխանություններից

«Իրատես». Ռուսները դժգոհել են ՀՀ իշխանություններից

«Իրատես» թերթը գրում է.

«Մինչ Հայաստանի ներկա իշխանությունները Ռուսաստանի հետ սոսկ խոսքով էին հարաբերություններ կառուցում, այնտեղ շարունակում են չհավատալ երեկ ռուսատյաց, այսօր ռուսասեր ՀՀ առանցքային դեմքերին:

Մեր տեղեկություններով, վերջերս արտախորհրդարանական որոշ գործիչների հետ ռուս դիվանագետների մի հանդիպման ժամանակ ռուսները դժգոհել են ՀՀ իշխանություններից, ընդգծելով, որ խնդիրը ոչ թե իրենց հավատարմության երդում տալն է, այլ այն դարավոր կապը չփչացնելը, որ կա հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: