երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանը հույս է հայտնել, որ Ղազախստանում խաղաղությունը կվերահաստատվի

Իրանը հույս է հայտնել, որ Ղազախստանում խաղաղությունը կվերահաստատվի

Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Ղազախստանում հանրավորինս շուտ կվերահաստատվի խաղաղությունը, գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրը, արձագանքելով Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Սաիդ Խաթիբզադե ասել է.«Բարեկամ, եղբայրական և հարևան երկրի կառավարությունն ու խելացի ժողովուրդը կարող են երկխոսության ու խաղաղ ճանապարհով իրենց ազգային շահերի հիման վրա կարգավորել խնդիրները՝ առանց օտարերկրյա միջամտության»:

Ընդգծելով, որ Ղազախստանի կայունությունն ու անվտանգությունը կարեւոր է ԻԻՀ-ի համար, Խաթիբզադեն հավելել է.«Օտարերկրյա գործակալների կողմից իրավիճակը չարաշահելու առիթ չպետք է լինի»։

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղությունը կվերադառնա այդ երկիր։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

 

  • Կիսվել: