չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Իրանը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին Բլինքենի հարցը վերահասցեագրել է ադրբեջանցիներին

Իրանը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին Բլինքենի հարցը վերահասցեագրել է ադրբեջանցիներին

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին առաջիկա շաբաթներին։

«Այդ հարցին պետք է պատասխանեն ադրբեջանցի գոծընկերները, բայց Իրանի համար կարեւոր են Կովկասի խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է  Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է IRNA-ն։

Ավելի վաղ ամերիկյան Politico-ն տեղեկացրել էր, որ Բլինքենը անցած շաբաթ  նախազգուշացրել էր օրենսդիրների խմբին, որ իր գերատեսչությունը դիտարկում է այն հնարավորությունը, որ Ադրբեջանը կարող է շուտով ներխուժել Հայաստան։

Պարբերականի աղբյուրները հավաստիացնում են, որ հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցում օրենսդիրները պահանջել էին Բլինքենից հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ։

Բլինքենը պատասխանել է, որ պետդեպարտամենտը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություններ է փնտրում։ Նա ավելացրել էր, որ ԱՄՆ-ն տեսնում է Հայաստանի հարավ Ադրբեջանի ներխուժման հնարավորություն առաջիկա շաբաթներին։ Բայց Բլինքենը վստահություն է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կշարունակեն դիվանագիտական բանակցությունները։ Պետդեպարտամենտն իր հայտարարությունում հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, բայց ընդգծել է գերատեսչության կողմնակցությունը «Հայաստանի իննքիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Սակայն «Արմենպրեսի» մեկնաբանություններում պետդեպարտամենտը ավելի ուշ հերքել է Politico-ի հրապարակումը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ տեղեկությունը ճիշտ չէ, եւ որ այն «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: