Իրանի պետական հեռուստատեսությամբ «Սարի աղջիկ» երգը որպես հայկական ժողովրդական ստեղծագործություն ներկայացվելուց հետո Ադրբեջանում հետաքննություն է սկսվել
Իրանի պետական հեռուստատեսությամբ «Սարի աղջիկ» երգը ներկայացվել է որպես հայկական ժողովրդական ստեղծագործություն, ինչից հետո Ադրբեջանում հետաքննություն է սկսվել, տեղեկացնում է Report-ը:
Հետաքննությունը սկսվել է երգիչ Արազ Թորոսյանի (հայտնի է որպես Արազ Դարե) կողմից իբր «ադրբեջանական ժողովրդական երգի» հայերեն և պարսկերեն կատարումից հետո, որը ներկայացվել է որպես հայկական «Սարի աղջիկ» երգ։
Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունն ընդգծել է, որ միջադեպի վերաբերյալ ներկայումս հետաքննություն է ընթանում, և միջադեպի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են սահմանված ընթացակարգերի համաձայն։


