հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրադարձություն, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ․ Գրիգորյանը՝ ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպման մասին

Իրադարձություն, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ․ Գրիգորյանը՝ ԵՄ-ԱՄՆ-ՀՀ հանդիպման մասին

Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաների և շուկաների և Եվրամիության տարածքում, ինչպես նաև ԱՄՆ շուկայում։  Մեր նպատակն է, որպեսզի այս իրադարձության շրջանակներում կարողանանք այդ օրակարգերն առաջ մղել։

Սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և Եվրամիության հետ և ԱՄՆ-ի հետ, բայց սա շարունակական պրոցես է և ես ասեմ, որ և մենք և ԵՄ-ն, ու ԱՄՆ-ն աշխատանքներ ունենք անելու այս հարաբերությունների համար՛՛։

Նա նշեց, որ քննարկվելու են հիմնականում տնտեսական, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանվածներին օգնելուն վերաբերող հարցեր:

«Տնտեսական մեր մեկ կետից փոխկապվածությունը պետք է փոխվի։ Տնտեսական կախվածությունը պետք է փոխարինենք շատ գործընկերներից տնտեսապես փոխհարաբերություններ ունենալու։ Տարածաշրջանային հարցեր մենք այնտեղ չենք քննարկելու»,-հավելեց ԱԽ քարտուղարը:

Մանրամասները՝ տեսնայութում.

  • Կիսվել: