երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինքս վարչապետ կամ նախագահ դառնալ ինքնանպատակ չեմ համարում. Ռոբերտ Քոչարյան

Ինքս վարչապետ կամ նախագահ դառնալ ինքնանպատակ չեմ համարում. Ռոբերտ Քոչարյան

Իմ՝ նախագահ կամ վարչապետ դառնալը ինքնանպատակ չի կարող լինել, նման որոշումը կայացնում ես տվյալ պահի իրավիճակի գնահատմամբ։ Այս մասին այսօր ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ եթե ժողովրդի ընդվզման արդյունքում նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, արդյոք ինքը կմասնակցի դրանց։

«Պետք է իրավիճակը գնահատես։ Ձեր հարցն ամբողջովին ենթադրությունների վրա է հիմնված։ Պետք է նաեւ գնահատեմ իմ շանսերը։ Հիմա չեմ կարող ասել ինչ կլինի, այո՝ մտել ենք պայքարի մեջ, անմնացորդ պետք է պայքարենք ու ձգտենք այս իշխանությունից ազատվել։ Ինքս վարչապետ կամ նախագահ դառնալ ինքնանպատակ չեմ համարում։ Իրավիճակը պետք է գնահատենք»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ինքը կարող էր պայքարի մեջ մտնել նաեւ նոյեմբերի 9-ից հետո,բայց այն ժամանակ մտածել է, որ ճիշտ է դա անել խորհրդարանով։

«Այս դեպքում ոչ ոքի մոտ չպետք է ամբիցիայի հարց լինի։ Նախապայմանը պետք է լինի մեկը՝ այս իշխանությանը փոխարինողը պետք է լինի անզիջում պայքարող,  կենսագրություն ունեցող եւ ազգային շահը պաշտպանող անձ, կուլբիտներ չանի ոչ արտաքին քաղաքականությունում ոչ ներսում, եւ հանրությունը պետք է հասկանա, որ նա խոսքի տեր մարդ է, եւ այդպիսի մարդիկ Հայաստանում կան»,– ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: