ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ինքնակամ կառույցները չենք օրինականացնում․ Երևանի քաղաքապետ

Ինքնակամ կառույցները չենք օրինականացնում․ Երևանի քաղաքապետ

Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ մարտի 21-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 219 դեպք, որից 67-ը՝ արտակարգ, կենցաղային բնույթի 126 դեպք, ինքնակամ շինության 4 եւ կոմունալ-կենցաղային հարցերով ահազանգերի թիվը կազմում է 22:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց. «Ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա ինքնակամ են անում մարդիկ: Այդքան զգուշացրեցիք, որ այդ ինքնակամներն այլեւս չի օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, չգիտեմ, ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ բաներ են խոստանում: Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո  պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք:

Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»:

  • Կիսվել: