Ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանին ասել են, որ տրոյական ձի սարքի, ինքն էլ որոշել է Նոյյան տապան սարքել. Կոնջորյան
Այսօր ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին և ընդդիմադիր գործիչների ունեցվածքին՝ ասելով, որ մամուլից տեղեկացել է նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից երկու բնակարան բռնագանձելու լուրի մասին։
«Մտածեցի՝ ո՞վ է Էռնեստ Սողոմոնյանը, չէի ճանաչում... Պարզվեց, որ Էռնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է, որն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին հոդվածով՝ Հյուսիսային պողոտայում երկու բնակարան ունենալու վերաբերյալ:
Ի դեպ, ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի մասին․ ես ոնց հասկանում եմ՝ էս «Նոյյան տապանն» էլ է ապօրինի գույքով անցնելու, որովհետև, հաշվի առնելով «Նոյյան տապանի» անձնակազմը, որ հիմա գնում է էնտեղ... Ի դեպ, ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյյան տապան սարքել։ Խառնել է։ Չնայած նպատակը հասկանալի է, որ պիտի տրոյական ձի լինի՝ հաշվի առնելով անձնակազմը, որ էնտեղ է գնում... Դա ոչ թե Նոյյան տապան է, այլ տրոյական ձի, ու վերջում իրոք պարզվելու է, որ էդ Նոյյան տապանը ապօրինի գույքով անցնում է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Կոնջորյանը։


