ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են․ Հակոբ Արշակյան

Ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են․ Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ իրեն սպասարկող ավտոմեքենայի ապակիներից մգեցման թաղանթները հեռացվել են։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր, արձագանքելով ոստիկանության կոչին և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։

Նաև տեղեկացնում եմ, որ ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են` գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքիս պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թույլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգեցնող թաղանթների։

Մեր բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն եմ մաղթում», - գրել է նա։

  • Կիսվել: