Ինձ պաշտոնանկել են 2000-ի մայիսի 2-ին, ես կապ չունեմ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի հետ
ՌԴ և ՀՀ երկրորդ նախագահի ազդեցության որոշ շրջանակներ «Հանրապետություն» կուսակցության դեմ սադրանքները շարունակելու մրցարշավում համացանցում ակտիվորեն տարածում են, թե իբր «Գույք պարտքի դիմաց» գործարքը ես եմ ստորագրել։ Այս մասին գրել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
«Հայրենակիցներ ջան, այդ տեսակետը տգիտության բացառիկ դրսևորում է։ Ինձ պաշտոնանկել են 2000-ի մայիսի 2-ին։ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է 2002-ի հուլիսին՝ ինձ ազատելուց 2 տարի հետո։ Ես դրա հետ այնքան կապ ունեմ, ինչքան իմ ազատման պատճառի ծնելիության նվազման: Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել…
Հ.Գ. Լավ եղեք և հաճելի հանգստյան օրեր ձեզ…»։