երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինձ համար ամոթալի էր իմանալ․ Փաշինյանը հիշել է Թբիլիսի կատարած այցը

Ինձ համար ամոթալի էր իմանալ․ Փաշինյանը հիշել է Թբիլիսի կատարած այցը

2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին: Այս մասին ֆեյսբույքան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը:

Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել:

Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին եւ ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին եւ Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար»,- գրել է վարչապետը:

  • Կիսվել: