Եվ հիմա, իշխանություններն իրենց կողմից նոր օրակարգ են առաջադրել՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցը, ամեն ինչ պտտվում է հենց Օնիկ Գասպարյանի շուրջ: Մի մասն ասում է՝ եթե Օնիկ Գասպարյանը հեռանա, պետք է հրաժարական տա նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե վերջինս մնում է, ապա պետք է մնա նաեւ Օնիկ Գասպարյանը: Այս պայմանն են դնում նաեւ բոլոր այն ուժերի ներկայացուցիչները, որոնք քննարկում կամ հանդիպում են ունենում վարչապետի հետ:

Իհարկե, կան քչերը, որ պնդում են, թե Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա եւ վերջ։ Ստացվում է՝ անկախ իր կամքից՝ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հարցը բերեց եւ հավասարեցրեց իր՝ վարչապետի ապագայի մակարդակի հարցադրման։ Տպավորություն է, թե մոռացվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը. քննարկման գլխավոր հարցն է վարչապետի եւ Գասպարյանի հեռացումը։
Օնիկ Գասպարյանը, փաստորեն, իր կամքից անկախ, դարձավ քաղաքական գործոն։

Հավելենք, որ այսօր Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները որոշել են բողոքի ակցիա իրականացնել Պաշտպանության նախարարության դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում