երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինչ են քննարկել Փաշինյանն ու իմքայլականները

Ինչ են քննարկել Փաշինյանն ու իմքայլականները

՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպումներից էր, որը սովորաբար ամսական անցկացնում ենք՝ ըստ նպատակահարմարության։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաեւ քաղաքական թիմի առաջիկա անելիքներին:

՛՛Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ պաշտոնապես շրջանառվել է։ Առաջիկա անելիքների հետ կապված այն հատվածով, որով արդեն կլինի հրապարակային, դա, իհարկե, նաեւ կներկայացնենք՛՛,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քննարկում եղե՞լ է՝ Մակունցը պատասխանեց. ՛՛Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետեւ նախ պետք է հասկանալ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետեւ մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք՛՛:

  • Կիսվել: