կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ինչ են քննարկել ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը. մանրամասներ

Ինչ են քննարկել ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը. մանրամասներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ այլ հարցերի շուրջ:

Տեղեկացնելով հակառակ կողմին եռակողմ հայտարարությունների կատարման մասին`  Բայրամովն այս համատեքստում ՛՛ընդգծել է Հայաստանի գործողությունների անթույլատրելիությունը, որոնք նպաստում են իրավիճակի սրմանը՛՛, նշել է ՛՛հայկական կողմի պահանջների եւ վերապահումների անհիմն լինելը՛՛:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման ու բարգավաճման օգտին եւ պատրաստ է դրան համապատասխան աջակցություն ցուցաբերել:

 

  • Կիսվել: