հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ինչ ասել եմ, լավ եմ արել. Այս իշխանության օրոք մեղադրյալ լինելը միայն պատիվ է. Միքայել Սրբազան

Ինչ ասել եմ, լավ եմ արել. Այս իշխանության օրոք մեղադրյալ լինելը միայն պատիվ է. Միքայել Սրբազան

«Ես ներողություն չեմ խնդրում, չեմ ասում, մի քիչ մեղմ վարվեք, տարիքով եմ, հիվանդություններ ունեմ, էս եմ, էն եմ։ Չեմ սխալվել, ինչ որ ասել եմ, լավ եմ արել»,-դատարանում այսօր հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր եզրափակիչ խոսքում։

Սրբազանի խոսքն ընդհատվեց դատարանի դահլիճում ներկաների ծափահարություններով։ Նա նշեց, որ այս իշխանությունների պայմաններում մեղադրյալ լինելը պատիվ է, պարծանք, մխիթարություն, նաև ուրախություն ու երջանկություն։ 

«Ես ամենաշահեկան տեղում եմ, չէի ուզենա լինել իմ պաշտպանների տեղը, որոնք խոսում են պատի հետ, չէի ուզենա լինել նրանց թվում, ովքեր այստեղ  նստած տվայտվում են անարդարությունից, առավել ևս լրագրողների տեղը։ Դատավորի տեղը լինելու երբևէ ցանկություն չունեմ։ Լավագույն տեղը, որը կարող էի լինել մեղադրյալի աթոռին է։ Ձեր հոգու խորքում գիտեք, որ ես անմեղ եմ, շատ լավ գիտեք»,-ասաց Սրբազանը։

  • Կիսվել: