կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իմանալ զպատմությունս հիմարությանց

Իմանալ զպատմությունս հիմարությանց

Սկիզբը գրի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է. «Իմանալ զպատմությունս հիմարությանց

Նախանցյալ դարի 70-ականներին, երբ Օսմանյան կայսրությունը բնորոշված էր ,,Եվրոպայի հիվանդ,, եւ Ռուսաստանն ու եվրոպական տերությունները փորձում էին պայմանավորվել մեռնողի ունեցվածքը բաժանելու հարցում, հայ նորելուկ «յեղափոխականները,, պատրանքներ ունեցան, որ մի բան էլ մեզ կհասնի: Թեեւ պիտի հասկանային, որ այդ մեծ մրցակցության զոհ էր ճանաչված նաեւ արեւմտահայությունը, որի կենսատարածքին տիրանալու համար առաջին հերթին պետք է լուծվեր նրա հայրենազրկության հարցը: Հետեւանքները հայտնի են: Թուրքիայի «վերահաս մասնատման» պատրանքները վերահառնեցին մոտ մեկ տասնամյակ առաջ: Ըստ երեւույթին, նաեւ այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձեց ԼՂ հարցում «շտկել նախորդների դիվանագիտական ձախողումները»: Թուրքիան թուրքաբար վրեժխնդիր եղավ:

Դեկտեմբերի 5-ին ,,Փրկության կոմիտեի,, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ մենք (ոչ թե Օպերայի հարթակում կանգնածները, այլ՝ Հայաստան պետությունը) պետք է լինենք այնտեղ, որտեղ հակաթուրքական դաշինք կա: Ավելի վտանգավոր հեռանկար դժվար է պատկերացնել: Նախ, աշխարհում հակաթուրքական դաշինք՝ որպես ռազմա-քաղաքական ուժ, չկա: Երկրորդ, եթե անգամ նման ալյանս ձեւավորվի, ապա մենք այնտեղ ոչ մի անելիք չունենք: Երրորդ, գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ այսօր եւ տեսանելի ապագայում Ռուսաստանը հակաթուրքական որեւէ նախաձեռնության մասնակից չի լինելու: Իսկ մեր թիվ մեկ ռազմա-քաղաքական դաշնակիցն Ռուսաստանն է, եւ այս իրողությունը մոտ ապագայում չի փոխվելու: Հետեւաբար՝ մաս կազմել հակաթուրքական դաշինքի, նշանակում է հակադրվել Ռուսաստանի գեոքաղաքական շահերին: Եթե Վազգեն Մանուկյանը դա չի հասկանում, ուրեմն իրոք արժանի է Սերժ Սարգսյանից ստացած բնորոշմանը: Բայց Հայաստանն արժանի է շրջահայաց, պրագմատիկ մտածող եւ գեոքաղաքական միջավայրին ընկալունակ ու ոչ պոպուլիստ իշխանության»։

  • Կիսվել: