Իմացել էինք, որ ադրբեջանցիներ էին եկել Հայաստանի հարավային շրջաններ և այն մեզ անհանգստացրել էր. Նարեկ Կարապետյան
«Իրենց այցելության մասին մեր ուժը տեղյակ է եղել՝ ցավոք ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով ենք տեղեկացել, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ, և այցելություն են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում՝ վերջին երկու ամսվա ընթացքում»,-ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետտյանը՝ պատասխանելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետները Հայաստանում դիտարկել են էլեկտաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքներ կառուցելու հարցը։
Կարապետյանն ասաց, որ «Ուժեղ Հայաստանը» Մեղրիով անցնող ճանապարհը դիտարկում է ՀՀ սուվերեն տարածք և որևէ երկիր իրավունք չունի կոչել «միջանցք»։
«Եթե իրենք ուզում են ՀՀ սուվերեն տարածքով անցկացնեն էլեկտահաղորդակցության գծեր, պետք է վճարեն մեզ դրա համա»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ հավելելով.
«Գիտեմ, որ ադրբեջանցիներ էին եկել Հայաստանի հարավային շրջաններ և այն մեզ անհանգստացրել էր և մենք փորձել էինք ճշտել, թե ինչի համար էին եկել»․
Կրկնելով թեզոը, որ ցանկացած պետություն, որը ցանկանում է Հայաստանի տարածքով լոգիստիկ անցում ունենա, պետք է վճարի մեր ժողովրդին՝ կարապետյանը նկատեց, որ Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունից է իմացել, որ տարանցում պետք է լինի և, որ սպասում են Հայաստանի պատասխանին։
«Սուվերենության հարցում եթե խնդիր չի լինում և Հայաստանի Հանրապետությունը արդարացի վճար է ստանում, կարելի է քննարկել»,-ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ալիևը հայտարարել է, թե ՀԱԷԿ-ը փակվելուց հետո Հայաստանը կարող է այդ գծերով էլեկտրաէներգիա ստանա Ադրբեջանից՝ Կարապետյանն ասաց, որ Ատոմակայանը կարող է և չփակվել, իսկ Հայաստանը ունի էլեկտրաէներգիա արտադրելու բավարար հնարավորություն։



