շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Իմ քայլը» խմբակցության և Հայկ Մարությանի միջև տարաձայնություններն սկսվել են գործունեությունն սկսելուց 3-4 ամիս անց

«Իմ քայլը» խմբակցության և Հայկ Մարությանի միջև տարաձայնություններն սկսվել են գործունեությունն սկսելուց 3-4 ամիս անց

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև տարաձայնություններն սկսվել են գործունեությունն սկսելուց 3-4 ամիս անց։ Այս մասին ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը։ Նա նշեց, որ հետագայում ավագանու անդամները նիստերին չէին գալիս հարաբերությունների ընդհանուր գոյության պակասի պատճառով։

«Ավագանու ընդհանուր 87 տոկոս կազմող խմբակցության կողմից մի քանի անգամ եղել է այդ պահանջը, որ պետք է ազատվել ակնհայտ կոռուպցիայի մեջ թաթախված որոշ մարդկանցից։ Այդ հարցն այդպես էլ լուծում չէր ստանում։ Երբ «Իմ քայլը» դաշինքը մտավ քաղաքապետարան, առաջին հարցը, որն ուզում էր լուծել, դա էր։ Դա էր նաև մեր հասարակության սպասելիքը։ Սակայն մենք դա չէինք կարողանում հասցնել մեր քաղաքապետին, որն ուղղակի ակնարկում էր մեզ, որ դա իր պազիցիան է, կադրերով միայն ինքը պետք է զբաղվի։ Իմաստը դա էր՝ ինձ մի խանգարեք։ Իսկ դա խնդիր էր ստեղծում»,- ասաց Թոխյանը։

Նա հավելեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը մինչև 200 տոկոսով բարձրացնելու նախաձեռնությունը Հայկ Մարությանը չէր քննարկել ավագանու անդամների հետ։

  • Կիսվել: