երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Իմ քայլը» չի հասցրել քննարկել համազեկուցողների հայտարարությունը. Մակունց

«Իմ քայլը» չի հասցրել քննարկել համազեկուցողների հայտարարությունը. Մակունց

Սահմանադրության փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ համազեկուցողների հայտարարությունը եղել է այն պահին, երբ ԱԺ լիագումար նիստ էր ընթանում, դրա համար Իմ քայլը խմբակցությունը դեռ չի հասցրել քննարկել այն:

Մենք կքննարկենք, հանրությանը տեղյակ կպահենք, թե ինչ ենք անելու,-ասաց Մակունցը: Նա նաև հայտնեց, որ ընդունված նախագիծը չի ուղարկվելու Սահմանադրական դատարան, այն ուղարկվելու է ՀՀ նախագահին՝ ստորագրության համար:

Խոսելով ժամկետների մասին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ նախագահը մինչև ապրիլի 5-ը ժամանակ ունի:

  • Կիսվել: