հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, իսկ նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին. Քոչարյան

Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, իսկ նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին. Քոչարյան

Այն քաղաքական ուժը, որն ուղղակի պատասխանատու է այս ստեղծված իրավիճակի համար, դեռ հույս ունի, որ ինքը կարող է ստանալ ժողովրդի քվեն, սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամեն ինչ ավերել և հույս ունենալ, որ շարունակելու է մնալ իր աթոռներին: Այս մասին այսօր Չարենցավանում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր, անձամբ իմ՝ այս պայքարի մեջ մտնելու պատճառն այն է, որ այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավերեցին իմ կյանքի գործը: Իմ կենսագրությունն ուղղակի անբաժան է Արցախյան ազատամարտից, իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, ու նրանք քանդեցին, բաժանեցին, այրեցին՛՛:

  • Կիսվել: