շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իմ կառավարությունում կլինեն և՛ հներ, և՛ նորեր. նրանք, ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են. Վազգեն Մանուկյան

Իմ կառավարությունում կլինեն և՛ հներ, և՛ նորեր. նրանք, ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են. Վազգեն Մանուկյան

Հսկայական բանակցային պրոցես պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու և որոշ կետեր մեկնաբանել այնպես, ինչպես մենք կուզենանք: Այս մասին այսօր մտավորականների և մշակույթի գործիչների հետ հանդիպմանն ասաց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այսպիսի համաձայնագրերի տակ սովորաբար լինում են գաղտնի հավելվածներ՝ տասնյակ էջեր: Ոչ մի բան չկա, իսկ դա նշանակում է բանակցությունների միջոցով կարելի է այս կամ այն կետը ուղղել մեր օգտին, բայց ով է այդ բանակցությունները վարելու: Այն մարդը, որը մեր երկիրը տարավ պարտությա՞ն: Իրեն չեն ընդունում ոչ միայն մեր երկրում, ամբողջ աշխարհի համար ինքը քաղաքական դիակ է, ճիշտ է, մարտնչող, բայց քաղաքական դիակ է»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Մանուկյանը նաև ներկայացրեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո որոնք պետք է լինեն անցումային Կառավարության անելիքները:

«Կան մի շարք օրհասական խնդիրներ, մասնավորապես, փախստականներ, գերիներ, զոհվածների, անհետ կորածների հարցերը: Երբեմն խոսակցություններ կան, որ հիմա կլինի հրաժարականը, հները կվերադառնան: Ընդհանրապես այն կատեգորիաները, որոնք 2.5 տարի առաջ մտան՝ հների և նորերի մասին, ինձ համար հասկանալի չէ: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխանության, այսպես կոչված, հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք Կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական էին և օգտակար էին Հայաստանին, աշխատում էին: Իմ կառավարությունում միայն 6 հոգի մնացել էր նախկին Կառավարությունից, նույն ձև էլ լինելու է, շարունակվելու է նույն ձև: Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, այդ նոր փուլի մեջ կտեղավորվեն հներ, նորեր: Նրանք ովքեր կարող են իրենց հայրենիքին օգուտ բերել, տեղավորվելու են»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

  • Կիսվել: