չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

««Իմ հզոր համայնք» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր կողմից հռչակված արժեքներին, այդ թվում խիստ կարևորելով աշխատանքը համայնքներում, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ: Այս մասին նշված է «Իմ հզոր համայնք» կուսակցության տարածած հայտարարությունում․

«Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են: Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքի պատշաճ և արդյունավետ քաղաքապետ և իր առաջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրիին և գյումրեցուն»:

  • Կիսվել: