հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում է

Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում է

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 7-ին՝ ժամը 17։10-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, Զորավան, Արագյուղ բնակավայրերի, «Նատի» թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:
 
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 21։00-ը։

  • Կիսվել: