հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ցանկացած մեկը, որ պետական բյուջեից փող է տանում, իմ անձնական թշամին է՝ ով ուզում է լինի. վարչապետ

Ցանկացած մեկը, որ պետական բյուջեից փող է տանում, իմ անձնական թշամին է՝ ով ուզում է լինի. վարչապետ

«Ես կարծում եմ՝ մենք որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք, քանի որ նշեցիք դրվագ, որն այնքան էլ  չգիտեմ, վկայակոչելով կոռուպցիոն սխեմա և այլն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածին,  երբ վերջինիս դիտարկամամբ ակտիվիստ Արթուր Չախոյանը բարձրաձայնում էր կոռուպցիոն սխեմաների մասին: 

«Ես կարող եմ ասել՝ կոռուպցիայի սխեմայի մեջ ներգարավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից, եթե նույնիսկ այսօր  մեր թիմից է և հանկարծ պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, այդ պահից կդադարի: Նկարագրում եք մի սխեմա, որ որևէ մեկը կարող է յուրացնել պետական բյուջեի  որևէ գումար, այդպիսի մարդը չի կաորղ իմ և մեր քաղաքական թիմից լինել, բացառվում է, ինչ դեպք էլ  վկայակոչեք դա իմ ունիվերսալ պատասխանն է: Ցանկացած մեկը որ պետական բյուջեից փող է տանում, իմ անձնական թշամին է՝ ով ուզում է լինի»,- ասաց նա: 

Նաև հավելեց, որ որևէ բռնութուն չի կարող ընդունելի լինել, իսկ  թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն մարմինները,որոնք  արդեն զբաղվում են:  

  • Կիսվել: