շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանն Արցախյան պատերազմի մոտիվներով տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)

«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանն Արցախյան պատերազմի մոտիվներով տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)

WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովն արցախցի փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանի հետ նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

Հոլովակը կրում է «Իմ Արցախ» անվանումը: Երգը հեղինակել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, իսկ երաժշտությունը՝ Միշա Գրիգոյանը և Անտոն Վիլինսկին: Տեսահոլովակի պրոդյուսերն է Ռոբերտ Ռուբեժին, մոնտաժի ռեժիսորը՝ Վլադիսլավ Զիզդոկը:

Երգի ձայնագրումն ու գործիքավորումն իրականացվել է W MUSIC INTERNATIONAL ստուդիայում:
Հավելենք՝ «Իմ Արցախ»-ը Սեմյոն Պեգովի և Տիմոֆեյ Երմակովի կողմից Արցախի մասին պատմող մի քանի ֆիլմերի սաունդթրեքն է: Ֆիլմերը շուտով կհանձնվեն հանդիսատեսի դատին:

Տեսահոլովակում մասնավորապես անդրադարձ է կատարվում Արցախյան վերջին պատերազմին: 

  • Կիսվել: