հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իբր շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական  պատերազմի թատերաբեմ. Ռուստամյան

Իբր շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ. Ռուստամյան

Սա ավելի է դժվարացնելու իրավիճակը. իբր շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական  պատերազմի թատերաբեմ. Դա է լինելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին:

«Դուրս եկավ, որ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը  Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։  Հասկանո՞ւմ եք, թե դրանից ինչ կբխի։

Արևմուտքը փորձում է  ընդլայնել հակառուսական ճակատը։ Եթե դու պատերազմի մեջ ես  Ռուսաստանի հետ, պետք է հակառուսական ճակատն ընդլայնես: Հիմա դա ընդլայնվում է  մեզանով, Հայաստանով փորձում են ընդլայնել հակառուսական ճակատը, իսկ դա կործանարար է լինելու Հայաստանի համար։

Մի օր կարող ենք արթնանալ ու իսկապես տեսնել՝ ընդանրապես այստեղ չկանք, մեր տարածքում կանգնած են Ռուսաստան-Արևմուտք պատերազմը տանող ուժերը, իրենք են թելադրում մեր ով, որտեղ լինելը։ Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք։ Հայ ժողովուրդը նման կորուստներ երբեք չի ունեցել, ինչ որ հիմա կարող է ունենալ այս անպատասխանատու պահվածքի պատճառով»,- հայտարարեց Ռուստամյանը:

  • Կիսվել: