շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արմեն Ռուստամյանը կգործուղվի Փարիզ և Լոնդոն

Արմեն Ռուստամյանը կգործուղվի Փարիզ և Լոնդոն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29–ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքէջից:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 29-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), ինչպես նաեւ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 1-3-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանին»,- նշված է որոշման մեջ։

 

 

  • Կիսվել: