կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ի՞նչ կապ ունի հանրաքվեի անցկացումը սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքի որակի հետ․ Մարուքյանը տարակուսած է

Ի՞նչ կապ ունի հանրաքվեի անցկացումը սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքի որակի հետ․ Մարուքյանը տարակուսած է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր  տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց, որ Հայաստաստանի սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց կյանքի որակը ցածր է։

Ըստ նրա՝ վերջին հարցումների տվյալներով «Լուսավոր Հայաստանը» ճանաչվել է ամենաշատ մարզային խնդիրները բարձրացնող կուսակցություն։

« Ես, երբ 5 տարի առաջ անկախ պատգամավոր էի, ասում էի՝ Երևանին շատ եք փող տալիս, կյանքի որակն այստեղ շատ բարձր է, եկեք այս փողից մի քիչ տանք մարզերին, կյանքի որակն այնտեղ բարձրացնենք»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ գյուղերում եթե ուզում են գնալ բժշկի՝ գալիս են Երևան, ուզում են լավ կրթություն ստանալ, գալիս է Երևան, ուզում են ժամանցի գնալ, էլի գալիս են Երևան։

«Պետությունը պետք է աջակցի այս մարդկանց, որ իրենք շարունակեն այդտեղ ապրել, որ զինվորը կրակի ու իմանա, որ էս մարդիկ իր հետևում ապրում են․ ոչ 10 տուն  է, այլ 100, հազար տուն»,-շեշտեց պատգամավորը։

Նա նաև տարակուսանք հայտնեց, թե ի՞նչ կապ ունի հանրաքվեի անցկացումը այս մարդկաց կյանքի որակի հետ։ 

  • Կիսվել: