շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ի՞նչ է հորդորել քաղաքապետ Մարությանը իր աշխատակիցներին ընտրություններին ընդառաջ

Ի՞նչ է հորդորել քաղաքապետ Մարությանը իր աշխատակիցներին ընտրություններին ընդառաջ

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ի թիվս այլ հարցերի խոսք է գնացել նաև սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Ինչպես հայտնում են InfoPort.am-ի քաղաքապետարանի աղբյուրները, Մարությանը այս առիթով հանդես է եկել բավականին ուշագրավ հայտարարություններով:

Նա մասնավորապես նշել է, որ սպասվող ընտրություններում չի սատարում և չի պատրաստվում սատարել որևէ քաղաքական թիմի, այդ թվում իրեն առաջադրած «Քաղաքական պայմանագրին»:

Ավելին, նա իր աշխատակիցներին հավաստել է, որ ազատ են ոչ միայն իրենց ընտրության մեջ, այլև նախընտրական շրջանում իրենց գործողությունների մեջ: Ինչպես պարզաբանեց մեր զրուցակիցը. «Ասել կուզի, թե ազատ ենք աշխատելու այն քաղաքական թիմի համար, որը կնախընտրենք»:

Ավելին, ըստ աղբյուրի, կառավարության և քաղաքապետի միջև վերջերս սրված հարաբերությունների արդյունքում, գործադիրը կրճատել է քաղաքապետարանի պարգևավճարների գումարը, ինչի արդյունքում աշխատակիցները արդեն մեկ ամսից ավելի է պարգևավճար չեն ստացել:

  • Կիսվել: