հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՅԴ-ի նման կուսակցությունների չլինելը կլինի հանցավորության դեմ պայքարի կարևոր մաս. Փաշինյանը՝ Գալստյանին

ՀՅԴ-ի նման կուսակցությունների չլինելը կլինի հանցավորության դեմ պայքարի կարևոր մաս. Փաշինյանը՝ Գալստյանին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանն այն մասին, որ դպրոցներում, նաև բանակում բռնության դեպքերն աճում են։

«Ձեր հարցի բանալի բառը «համացանցն» է, հերիք էլի, ձև անենք: Եթե նախկինում դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին Տիկ-Տոկում, Ինստագրամում չի եղել, դա չի նշանակում, որ դրանք չեն եղել։ Հիմա հարևանը հարևանի հետ շքամուտքում վիճում է, երրորդ հարևանի գործն է, որ առաջինը գցի Տիկ-Տոկ, որ առաջինը ինքը դիտում հավաքի»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ խոստովանեց, որ խնդիրը կա, պատճառը, ըստ նրա, քրեական ենթամշակույթն է, որը «մշակույթ է դարձել»։

«Մեզանում երեխաների հետ հարաբերվելու ձև կա՝ կամ ինքը խփի, կամ մենք խփենք... 18 տարի մեր երիտասարդությանը լիցքավորում ենք, հետո ուղարկում բանակ, հետո գնում մի լեյտենանտի, մայորի կամ գնդապետի դատում, ասում՝ ինչի՞ չես այս խնդիրը լուծել»,- ասաց Փաշինյանը։

Գալստյանը նշեց, որ ակնկալում էր քաղաքական պատասխանատուի արձագանք, մինչդեռ ստացավ «բեսեդկայի զրույց» հիշեցնող կենցաղային մակարդակի պատասխան։

Փաշինյանը արձագանքեց. «Քանի ՀՀ-ում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունվում կուսակցություն և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է, գնացեք սեփական դարդը լացեք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։ Քաղաքական պատասխանատվությունից մեկն այն է, որ ձեր նման կուսակցությունների նման կուսակցություններ չլինեն՝ որպես հանցավորության դեմ պայքարի ոչ էական, բայց կարևոր մաս»։

 

  • Կիսվել: