ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Գորիս քաղաքում նախաձեռնել է «Հայկական քաղաքական հարթակ» քաղաքական դպրոց երիտասարդների համար
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համատեղ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում նախաձեռնել է «Հայկական քաղաքական հարթակ» քաղաքական դպրոց երիտասարդների համար։
Կարճ ժամանակահատվածում Հայաստանի հանարպետության հասարակական և քաղաքական ոլորտի լավագույն մասնագետները դպրոցի մասնակիցներին կփոխանցեն գիտելիքներ հետևյալ թեմաների շուրջ․
- Հայոց պետականության ծագումն ու զարգացումը
- Պետական կառավարման մոդելները և ՀՀ պետական կառավարման կարգը: Իշխանության թևերը, դրանց գործառույթները և մեխանիզմները:
- Քաղաքական գաղափարախոսությունները և դրանց տարբերությունները, ՀՀ ակտիվ կուսակցությունների դիրքավորումը:
- Իրավագիտակցություն, քաղհասարակություն:
- Կոնֆլիկտաբանություն
- Զանգվածային շարժումները և դրանց արդյունքները
- Վերազգային կազմակերպություններ
- Տարածաշրջանային քաղաքականություն
- ՀՀ ներքաղաքական իրավիճակ, առկա մարտահրավերներ
- Հայ Դատ և Արցախյան հիմնահարց
- Սփյուռքը և նրա հնարավորությունները
- Սյունիքի հիմնախնդիրը և նշանակությունը
Ծրագրին կարող են մասնակցել Գորիս համայնքում ապրող, 17-25 տարեկան երիտասարդները. մասնակցությունն անվճար է։
Ծրագիրն մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը` shorturl.at/bcswR
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. մարտի 27-ը։