երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

Հոկտեմբերի 18-ին  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհավորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանին:

ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյա-հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։  Անդրադարձ է կատարվել Սփյուռքի, մասնավորապես Միջին Արեւելքի հայության անվտանգության մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթություններին եւ համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

  • Կիսվել: