երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՅԴ-ականները ձվեր են նետել վարչապետի ուղղությամբ  (տեսանյութ)

ՀՅԴ-ականները ձվեր են նետել վարչապետի ուղղությամբ (տեսանյութ)

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամները վաղ առավոտյան ձվերով և կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջից:

 

Հաղորդագրությունը՝ ստորև.

«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք եւ հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։

Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։

Դավաճա՛ն, հեռացի՛ր։

Բոլորս ժամը 11:00-ին կառավարության դիմաց։ Շարունակում ենք դավաճանի հեռացման գործընթացը»:

  • Կիսվել: