երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի. Արամ Ա Կաթողիկոս

Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի. Արամ Ա Կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարություն է տարածել.

«Խոր ցավով և ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում, թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյամբ և ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես աղվանական կառույցներ։

Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում է տեղի ունենում մեր աչքի առաջ։

Արդարև, ընդվզեցուցիչ երևույթ է, որը հետևանք է մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որը մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո»։

  • Կիսվել: