կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հուսով ենք՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի. Փաշինյան

Հուսով ենք՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի. Փաշինյան

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Յենս Ստոլտենբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ձեր առաջին այցն է Հայաստան, այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ կայունության եւ անվտանգության խնդիրների վերաբերյալ: Այս մասին այսօր Երեւանում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Մենք շահագրգռված ենք շարունակել ու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը եւ ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաեւ առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձեւաչափը անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը շուտով կհաստատվի:

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարեւոր է ուժեղացնել իր դիմակայունությունը եւ զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները:

Մենք մեծապես կարեւորում ենք նաեւ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ այն համարում ենք կարեւոր ներդրում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործերում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում եւ, ինչպես տեղյակ եք, 2023-ի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով:

Արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաեւ խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիտերին եւ սեմինարներին:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաեւ տարածաշրջանացման քաղաքականությանը: Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ չափազանց կարեւոր են եւ մեր որեւէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»:

  • Կիսվել: