երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հունիսի 1-ից սկսած գնման ընթացակարգերի վերաբերյալ բողոքների քննումն իրականացվելու է միայն դատական կարգով․ Ֆինանսների նախարարություն

Հունիսի 1-ից սկսած գնման ընթացակարգերի վերաբերյալ բողոքների քննումն իրականացվելու է միայն դատական կարգով․ Ֆինանսների նախարարություն

Հունիսի 1-ից սկսած գնման ընթացակարգերի վերաբերյալ բողոքների քննումն իրականացվելու է միայն դատական կարգով։ Այս մասին Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունիսի 1-ից սկսած գնման ընթացակարգերի վերաբերյալ բողոքների քննումն իրականացվելու է միայն դատական կարգով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Վերոհիշյալ կարգավորումն ընդունվել է «Գնումների մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում 2022 թվականի հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունների արդյունքում:

Ընդ որում, բողոքների ներկայացման եւ քննման ընթացակարգերը սահմանված են նշված օրենքներով, իսկ պետական տուրքի չափերը՝ նույն օրն ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով:

Հիշյալ օրենքները հասանլի են www.arlis.am հասցեով գործող իրավական տեղեկատվական համակարգում»:

  • Կիսվել: