շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հունաստանը չի մոռանում հայ ժողովրդի տառապանքների մասին. Միցոտակիս

Հունաստանը չի մոռանում հայ ժողովրդի տառապանքների մասին. Միցոտակիս

Հունաստանը չի մոռանում հայ ժողովրդի տառապանքների, ինչպես նաև այդ ճակատագրին արժանացած պոնտացի հույների և Օսմանյան կայսրության բազմաթիվ այլ բնակիչների մասին: Այս մասին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հունահայ համայնքին հղած իր ուղերձում ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«1915 թվականի հանցագործությունից 106 տարի անց մարդկությունը չի մոռանում մի ողջ ժողովրդի ոչնչացման մասին՝ դա զանգվածային ու միտումնավոր հանցագործություն էր, որն իրականացվեց, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Առաջին համաշխարհային պատերազմի վրա», - գրել է հունական կառավարության ղեկավարը։

Միցոտակիսը միաժամանակ ընդգծել է, որ միայն խաղաղ համակեցությունն է ժողովուրդների առաջ տանում՝ նրանց բազմազանությունը վերածելով փոխադարձ հարստության։

 

  • Կիսվել: