հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Հումանիտար բլոկը ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմքն է. ՌԴ Պետդումայի խմբակցության ղեկավար

Հումանիտար բլոկը ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմքն է. ՌԴ Պետդումայի խմբակցության ղեկավար

Երեւանում ապրիլի 1-ին տեղի է ունեցել փորձագիտական կլոր սեղան՝ «Դիվանագիտության նոր ձեւերը. «փափուկ ուժի» կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում» թեմայով։

Միջոցառման կազմակերպիչներն են Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետը, ՄՊՀ-ի Երեւանի մասնաճյուղը։

Միջոցառմանը, որն անցկացվում էր Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման 270-ամյակի տոնակատարության շրջանակում, մասնակցում էին հայ եւ ռուսաստանցի փորձագետներ, դիվանագետներ։

Քննարկման մասնակիցներին ուղերձով դիմել է Ռուսաստանի Պեռդումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավար, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

«Պատմական դարաշրջանների փոփոխությունը պահանջում է ընդլայնել գործնական դիվանագիտության գործիքանին, ակտիվորեն որոնել ազգային շահերի պաշտպանության ոչ ռազմական ձեւեր։ Հումանիտար բլոկը միշտ գտնվել է երկու երկրների ուշադրության կենտրոնում, մեր հանրապետությունները դեռ խորհրդային ժամանակներից սերտ կապեր են հաստատել այս ուղղությամբ։ Դա նաեւ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման հիմքն է»,- նշել է ռուս պատգամավորը։

Սլուցկին ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերությունների դերը՝ ընդգծելով կապն ու վստահությունը երկու երկրների միջեւ։ Խորհրդարանականը հույս է հայտնել, որ նման միջոցառումները ձեռք կբերեն համակարգային բնույթ եւ կդառնան եւս մեկ աղյուս հայ-ռուսական հարաբերությունների կառուցման գործում։

  • Կիսվել: