կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հուլուսի Աքար «Մեր ականորսիչ նավերը բերվել են բարձր աստիճանի պատրաստվածության»

Հուլուսի Աքար «Մեր ականորսիչ նավերը բերվել են բարձր աստիճանի պատրաստվածության»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի:

Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում:

Փոթորկի արդյունքում այդ ականները պոկվել են խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։

Թուրքիայի պաշտպանության հայտնել է, որ ոչնչացվել է Բոսֆորի սևծովյան ափին հայտնաբերված երկու ական, գրում է Ermenihaber.am-ը։

Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Աքարն ասել է. «Մեր ականորսիչ նավերը և ծովային պարեկություն իրականացնող բոլոր օդանավերը բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Հայտնաբերված ականներն անհապաղ ոչնչացվում են անվտանգ եղանակով»:

  • Կիսվել: