հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի

Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի

Նախատեսվում է 2026 թվականի հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ բյուջե, կառավարության նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը:

2026-ի հուլիսին, համաձայն օպերատիվ տեղեկատվության, արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 մլն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1645 տոննա դեղձ ու նեկտարին և այլն:

«Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում: Վերջին երկու ամիսների ընթացքում ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգ՝ 21 երկիր, բանջարեղեն՝ 14 երկիր»,- ասաց նա:

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քչերը չեն, որ ստեղծված իրադրությունը համարում են ճգնաժամ, իսկ ինքը համարում է հնարավորություն, և որ պետք է ընդունել ադապտացիայի տրամաբանությունը, քանի որ ադապտացիան բերում է նաև փոփոխությունների։

  • Կիսվել: