շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելու սահմանադրական որևէ արգելք չկա. Վարդանյան

Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելու սահմանադրական որևէ արգելք չկա. Վարդանյան

Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը շարունակելու սահմանադրական որևէ արգելք չկա. հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ որևէ քաղաքական ուժ այդ հանգամանքը չի վիճարկել, ոչ էլ սահմանադրաիրավական վեճ կա: Ըստ Վարդանյանի՝ կան որոշակի սահմանափակումներ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ պաշտոնակատարն ու քարոզչություն իրականացնողը չպետք է նույն սուբյեկտը լինեն: «Խնդիրը վերաբերում է բացառապես այն փուլին, երբ կնախաձեռնվի նախընտրական քարոզչություն, և այդ ընթացքում անձինք չեն կարողանա համատեղել ընտրական քարոզի մասնակցողի և պետական պաշտոնյայի կարգավիճակները»,- ասաց նա:

  • Կիսվել: