Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կատակել է, երբ ասել է, թե երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա։
«Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել», - ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը:
Նշենք, որ ընդդմիադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց էր հղել Քերոբյանին, թե ե՞րբ է հրաժարական տալու։
Իր հրաժարականի մասին հարց հնչեցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հարց տվեց Քերոբյանը՝ արդյոք նման պատվախնդրությամբ գնում ու թակում են Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի դռները, որոնք նույնպես կանխատեսումներ արել են ու վրիպել են շատ ավելի շատ, քան ինքը: