երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Հրազդան կիրճում կեղտաջրերը ողողել են ճանապարհը, տեղի է ունեցել փլուզում, պարեկները երթևեկությունը երկկողմանի փակել են

Հրազդան կիրճում կեղտաջրերը ողողել են ճանապարհը, տեղի է ունեցել փլուզում, պարեկները երթևեկությունը երկկողմանի փակել են

Արդեն ավելի քան 30 րոպեից ավելի է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 40 րոպե առաջ տեղի է ունեցել կեղտաջրերի խողովակի վնասում, ինչի հետևանքով կեղտաջրերը անվարան հոսելով, ողողում են ողջ ճանապարհը: Դրա հետևանքով փլուզում է տեղի ունեցել, և հսկայական քարերը փակել են ճանապարհը:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարները այստեղ անելիք չունեն:

Նրանք սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանից, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններից, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունից: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը՝ համապատասխան բաժինների ծառայողների հետ, սակայն տարածքը, որտեղի տեղի է ունեցել դեպքը, իր վարչական շրջանինը չէ: 

 

  • Կիսվել: