երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրայր Թովմասյանի սանիկի գործով դատավորը նրա դեմ ցուցմունք տված գործարարի ընկերն է

Հրայր Թովմասյանի սանիկի գործով դատավորը նրա դեմ ցուցմունք տված գործարարի ընկերն է

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման հարցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ Կայքի փոխանցմամբ՝ դատավոր Պողոսյանը հանդիսանում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ սույն գործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերիմ ընկերը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մամուլը գրել էր, որ Տ. Թովմասյանը սպառնալիքների ներքո ցուցմունքներ է տվել Սահմանադրական դատարանի նախագահի դեմ։

Համաձայն դատավորների վարկանիշավորման helpcourt.am համակարգի, դատավոր Գագիկ Պողոսյանը փաստաբանների շրջանում ունի ծայրահեղ ցածր վարկանիշ։

  • Կիսվել: