երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հրապարակ»․ Արմեն Թավադյանին երեկ կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով

«Հրապարակ»․ Արմեն Թավադյանին երեկ կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով

«Հրապարակ» թերթը գրում է. «Թիվի 5-ի սեփականատեր, Ռուսաստանում Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Արմեն Թավադյանը, ում նկատմամբ մեղադրանք կար՝ կապված գարնանը դատարանի մոտ Վարդգես Գասպարիին պլաստիկ շշով հարվածելու հետ, 8 ամիս շարունակ չէր կարողանում մեկնել Մոսկվա, որտեղ նրա ընտանիքն է ապրում։

Ամանորի շեմին քննիչը թույլատրել էր, որ կարճ ժամանակով մեկնի՝ Նոր տարին ընտանիքի հետ նշելու։ Սակայն երեկ նրան կալանավորեցին նոր՝ ցուցմունքը փոխելուն հարկադրելու մեղադրանքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: