Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնել է Հակոբյանը։
Պատգամավորն ԱԱԾ է հրավիրվել դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ՀՅԴ պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով։
Նշենք, որ ԱԱԾ է կանչվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների և իշխանական պատգամավորների միջև: