երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լիովին համաձայն եմ․ Հրաչյա Հակոբյանն արձագանքել է Ծառուկյանի գրառման

Լիովին համաձայն եմ․ Հրաչյա Հակոբյանն արձագանքել է Ծառուկյանի գրառման

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի գրառմանը։

«Պարոն Ծառուկյանը առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։

Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»,- գրել է նա:

Նշենք, որ Ծառուկյանի գրառմանն անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե այն վերաբերվում է Գևորգ Պետրոսյանին։

  • Կիսվել: